Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքի համար կգործեն արգելքներ

Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը բացառապես կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

«Այլ տեղ կատեգորիկ արգելվում է ծաղկի վաճառքը»,- ասել է նա:

Նա նաև հավելել է, որ տրանսպորտի վարչությունը Բրազիլիայի հրապարակից այդ օրը կապահովի բնակչության տեղափոխումը: Մետրոպոլիտենն էլ կաշխատի մինչ ժամը 01:00-ն:

Ամենաթարմ