fbpx
Աշխարհ

ԱՄՆ դատավորը ծաղրել է մի շարք երկրների առաջնորդների

ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորը ծաղրել է համաշխարհային առաջնորդներին, ովքեր քննադատել են անցյալ ամսվա որոշումը, որը չեղյալ է համարել ամերիկյան աբորտների իրավունքները:

Դատավոր Սամուել Ալիտոն, ով գրել է որոշումը, հերքել է մի շարք հայտնի գործիչների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի քննադատությունը:

Նա կատակել է, որ պարոն Ջոնսոնը, ով լքում է պաշտոնը սեպտեմբերին, «վճարել է գինը» դատավճռին դեմ լինելու համար։

Դատավոր Ալիտոնը անդրադարձել  է նաև  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և Սասեքսի արքայազն Հարրիին, որոնք դատապարտել են ԱՄՆ-ին «սահմանադրական իրավունքների ոտնահարումը» ՄԱԿ-ում այս ամիս ավելի վաղ ունեցած ելույթի ժամանակ:

Անդրադառնալով կրոնական ազատությանը, նա ասել է, որ այն շատ վայրերում հարձակման է ենթարկվում, քանի որ այն վտանգավոր է նրանց համար, ովքեր ցանկանում են ամբողջ աշխարհում իշխանություն ունենալ:

Twitter-ի իր էջում դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսն գրել է, որ բարձրագույն դատավորի «քաղաքականացված արտահայտությունները» պետք է տագնապալի լինեն նրան ընտրողների համար՝ հավելելով, որ «Գերագույն դատարանը լեգիտիմության ճգնաժամի մեջ է»։

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ դատարանի նկատմամբ վստահությունը գտնվում է բոլոր ժամանակների ցածր մակարդակում՝ դատարանի մի քանի վիճահարույց որոշումների հետևանքով: Հարցվածների ընդամենը 25%-ն է ասել, որ վստահում է մարմնին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ