Google-ը, Intel-ն ու Microsoft-ն օգտատերերի տվյալների պաշտպանության հարցով կոնսորցիում են ստեղծել: Այս մասին հաղորդում է HighTech-ը:
Բացի վերոնշյալ ընկերություններից՝ կոնսորցիումին են միացել Alibaba-ն, Arm-ը, Baidu-ն, IBM-ն եւ Red Hat-ը: Կազմակերպությունը ծրագիր ունի՝ միավորելու սարքավորումների մատակարարներին, մշակողներին եւ բաց ելքային կոդերի հարցով փորձագետներին:
Կոնսորցիումի հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է առաջ տանել հաշվարկների գաղտնիության օգտագործումը, բաց ելքային կոդերի հետ աշխատանքի ընդհանուր ստանդարտներն ու տվյալների պաշտպանությունը:
Գաղտնի հաշվարկները թույլ են տալիս մշակել հիշողության վրա կոդավորված տվյալները՝ ռիսկի չենթարկելով համակարգի մնացած բոլոր տվյալները:

