ՏՏ ոլորտում 3000 աշխատողի դեֆիցիտի մասին ասվող թիվն օդում ասվող թիվ է․ փոխնախարար

«Չգիտեմ՝ որտեղից է այդ թիվը 3000 աշխատողի դեֆիցիտի մասին։ Ճիշտն ասած՝ մեր մոտ ընդհանրապես չկա վիճակագրություն պետության մեջ։ Այսինքն` էդ առումով շատ դժվար է գնահատել` որտեղի՞ց է այդ թիվը։ Ես անընդհատ լսում եմ այդպիսի թվեր՝ երկու հազար, երեք հազար», – ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ուղղված հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։

ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատողների նման մասշտաբի դեֆիցիտի մասին խոսելիս, Փոխնախարարն ասաց, որ դեֆիցիտի մասին ասվող այդ թիվն ուղղակի օդում ասվող թիվ է։

Վարդանյանի խոսքով՝ կարելի է գնալ, Պոլիտեխնիկում աշխատել, մի տարի հետո ունենալ կադրեր։ Նա նշեց, որ պետք է ուղղակի Պոլիտեխնիկ համալսարանի հետ հստակ աշխատանք ձևավորել։

Ամենաթարմ