ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ դիմակի կրելուց թթվածնային քաղց առաջանալու հնարավորությանը։
Նա նշեց, որ այն պդնումը, թե հանրային վայրերում անընդհատ դիմակ կրելը թթվածնային քաղց է առաջացնում, միֆ է։
«Կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն, դրա մասին չէ խոսքը, բայց սովորական քաղաքացիների մոտ թթվածնային քաղցի չի բերում, որովհետև, միևնույն է, թթվածինն անցնում է դիմակով դեպի թոքեր, հետո արտաշնչվում է», – ասաց Թորոսյանը: