Հունիսի 4-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» (վարորդ` Կ. Մ., ծնված 1982 թ․) և «Chevrolet Cruze» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Chevrolet Cruze» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Ո․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները։