Ի՞նչ ազդեցություն ունի թուրինջը․ սննդաբանները պարզաբանում են

Ամենադիտվածներ

Սննդաբան Սվետլանա Զելենցովան Ռիա Նովոստիի հետ զրույցում նշել է, որ թուրինջը՝ գրեյպֆրուտը, պաշտպանում է սիրտը, դանդաղեցնում ծերացումը և նպաստում նիհարելուն,։

Նա նշել է, որ մթերքը հարուստ է վիտամիններով և անքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և սիլիցիումով։ Դա նշանակում է, որ գրեյպֆրուտը ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև նպաստում է կոլագենի սինթեզմանը։

Այն ամրացնում է արյունատար անոթները, բարձրացնում է երակների տոնուսը և առաձգականությունը։

«Գրեյպֆրուտը օգնում է ավելորդ լեղու առաջացմանը և ստամոքսահյութի թթվայնության նվազեցմանը, քանի որ այն խթանում է մարսողական հյութի արտադրությունը: Մթերքի մեջ պարունակվող բջջանյութն օգտակար է աղիների համար»,- ասել է Զելենցովան:

«Խորհուրդ կտայի գրեյպֆրուտ ուտել ոչ ավելի քան շաբաթը մեկ անգամ: Պետք է ամբողջությամբ բացառել միրգը սննդակարգից աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների և սալիցիլատների նկատմամբ բարձր զգայունության դեպքում»,- եզրափակել է փորձագետը։

Ամենաթարմ