Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Սիրիայում ընթացող գործընթացներին, և որ այդ երկրի միասնությունը, հավասարությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր են թուրքական կողմի համար։ Նրանք նաև խոսել են ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցերից, նշելով, որ կայուն Սիրիայի ձևավորումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։
Զրույցի ընթացքում արծարծվել են նաև Գազայի հատվածում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ այս հարցում։ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին Գազայի խնդրի կապակցությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին իրեն հրավիրելու համար։

