fbpx
Աշխարհ

Թուրքիայի ու Ասադի բանակների միջև կարող է բախում տեղի ունենալ․ Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը արձագանքել է Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացմանը՝ դեպի սիրիական Մանբիչ և Քոբանի քաղաքներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի բանակը շարժվում է դեպի երկրի հյուսիս, որպեսզի կանխի Թուրքիայի զինված ուժերի առաջխաղացումը «Խաղաղության ակունք» ռազմական գործողության շրջանակներում։ Այս պահին, որոշ լրատվամիջոցներ նշում են, որ կառավարական ուժերը մտել են Մանբիչ։

«Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը փորձեն մտնել Սիրիայի հյուսիս-արևելք, ապա իր դիմաց կտեսնի Թուրքիային։ Երկու բանակի միջև կարող է բախում տեղի ունենալ», – ասել է թուրք պաշտոնյան։

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ