Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի քանի անդամների և Իգդիրի քաղաքապետ Յասար Ակուսին:
Քաղաքապետը մեղադրվում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ կապեր ունենալու մեջ, ինչը ինքնաբերաբար ենթադրում է ահաբեկչական գործունեության մեղադրանք:
Անվտանգության ծառայողները շրջապատել են քաղաքապետի նստավայրը ապա խուզարկել են այն:
Այս մասին հայտնում է Regnum-ը։