Ի դեպ․ թուրքը պատերազմ ինչու ցանկանա, երբ «զորքը» մտցրել է Հայաստան, դեմացն առնող չկա

Հրապարակող՝

,

astxik simonyan

Ամենադիտվածներ

Դե, իհարկե, թուրքը պատերազմ չի ուզում: Ինչու՞ ուզի, «զորքը» մտցրել է Հայաստան, դիմացն առնող չկա, ինչ ուզում է, նիկոլը տալիս է, էլ ինչու՞ պատերազմի: Հաջորդ քայլով Հայաստանը թուրքերով ողողելն է լինելու, դա էլ է նախապատրաստվում` հրես, քաղհասարակությունը վկա, այսօր եկել, համոզում են, որ խաղաղության դարաշրջանն է եկել:
Այն, որ թուրքն իր ուզածին հասնելուց հետո առաջինը սրանց նմաններին է վերացնելու` կասկած չկա։ Իրանք, ի տարբերություն մեզ, զզվում են ծախված դավաճաններից ու օգտագործելուց հետո լավ էլ սատկացնում են: Բայց որ հաջորդը երբևէ զենք վերցրածներն են նաև լինելու` կռված տղաները, էդ էլ է հաստատ: Ինձ ավելի շատ իրենց լռությունն է անհասկանալի: Իրենք հո տեսել են, գիտեն, թե ով է թուրքը ու գիտեն նաև, թե ինչ է լինելու, եթե 2026-ին սրանք վերարտադրվեն:
Մտածե´ք, տղերք, ոչ նստացույցը, ոչ էլ հացադուլը սրանց չի կանգնեցնելու:

Ամենաթարմ