Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել:
«Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,-նշվում է հայտարարության մեջ:
Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում կողմից են հասցվել հարվածները սիրիական բանակի նպատակակետերի ուղղությամբ:
Այսօր ավելի վաղ սիրիական SANA պետական գործակալութթյունը հայտնել էր, որ «թուրքական ուժերը կառավարական բանակի երկու ինքնաթիռ են խոցել Իդլիբ նահանգում»: