Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

Հրապարակող՝

Թուրքերը Գերմանիայում բողոքում են Հայոց ցեղասպանության հուշարձանի կանգնեցման դեմ

Թուրքերը բողոքի ձայն են բարձրացրել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի հարևանությամբ գտնվող Փոլհեիմ բնակավայրի ղեկավարության կայացրած որոշման կապակցությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել:

Այս որոշման դեմ դուրս է եկել տեղի թուրքական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքական միությունների նախաձեռնության պլատֆորմը», որը բողոքի ակցիա է անցկացրել ավագանու շենքի դիմաց` պահանջելով որոշումը չեղյալ հայտարարել։

Ցուցարարները տեղական իշխանություններին մեղադրում են մահմեդականների իրավունքներն անտեսելու և թշնամություն սերմանելու մեջ: Հաղորդում է ermenihaber.am-ը: 

Ամենաթարմ