Թուրքիայի բանակն Իրաքի հյուսիսում ցամաքային և օդային հակաահաբեկչական գործողություն է իրականացնում:
Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ «բանակը ճշգրիտ հարվածներ է հասցնում շրջանում տեղակայված քրդական բանվորական կուսակցության մարտական ջոկատների դիրքերին»:
Թուրքիայի խորհրդարանը վերջին 8 տարիների ընթացքում զինված ուժերին պարբերաբար թույլատրում է նմանօրինակ գործողություններ անցկացնել, քանի որ, ըստ Անկարայի, քրդական բանվորական կուսակցությունն ահաբեկչական կառույց է, որի գործունեությունը սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: