fbpx
Զինված Ուժեր

Թուրքիան է ղեկավարում թե՛ Ադրբեջանի ԶՈՒ-ն, թե՛ վարձկաններին, որոնք կռվում են Արցախում. Հովհաննիսյան

«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին է աշխատում Թուրքիայի ԶՈՒ համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ՝ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանն ավելացրել է, որ հայկական կողմը փաստացի ֆիքսել է, որ չկա Ադրբեջանի կողմից ԶՈՒ ղեկավարում: Թուրքիան է ղեկավարում թե՛ Ադրբեջանի ԶՈՒ-ն, թե՛ վարձկաններին, որոնք կռվում են Արցախում:

Նշենք՝ այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսպիսի հայտարարություն է արել․

«Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա զգում է և տեսնում աշխատանքի առանձին տարրեր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ