Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Այս մասին տեղեկացել ենք Ադրբեջանի ՊՆ-ից:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր, ընդգծվել է համատեղ վարժանքների ընթացքում երկու երկրների զինծառայողների ձեռք բերած փորձի կարևորությունը: