Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։
Սիրիացի երիտասարդներն այդ ակցիան սկսել են TikTok-ում և այլ հարթակներում։ Նրանք տարածում են տեսանյութեր, որոնցում բանան են ուտում՝ այդպիսով արձագանքելով օրեր առաջ սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում աղմուկ բարձրացրած մի ռեպորտաժի։
Ակցիայի շրջանակում արվող այդ տեսանյութերը Թուրքիայում միգրանտների հարցերով զբաղվող վարչությունը համարել է հիմք սիրիացի երիտասարդներին արտաքսելու համար, ինչից հետո ՆԳՆ-ն հայտնել է 7 անձի ձերբակալման մասին։
https://youtu.be/Yx7CrUcoIpQ