Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի՝ Իտալիայի և Թուրքիայի միջև հանդիպումից առաջ, օրվա լուսադեմին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտի մուտքի մոտ «Թուրքիան Եվրոպա չէ» գրությամբ պաստառ է փակցվել։
FARE կազմակերպությունը, որը պայքարում է ֆուտբոլում ռասիզմի և խտրականությունների դեմ, հայտնել է, որ պաստառը փակցրել են իտալական ուլտրասի ներկայացուցիչները։
«Ֆուտբոլը սեր է, ոչ թե ատելություն»,- ասված է FARE-ի տարածած հաղորդագրության մեջ։
At dawn yesterday morning, ahead of the opening #Euro2020 match #ITA #TUR an Italian far-right group displayed this banner at the entrance to the Stadio Olimpico.
Beware of far-right political interventions during the next month.
Football is about love, not hate 🙌🏽 pic.twitter.com/PY0mxR7RY3
— Fare (@farenet) June 12, 2021