Թուրքիայի Չորում քաղաքի Իսքիլիպ թաղամասում հրաձգություն է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, 6 մարդ վիրավորվել է, բոլորն էլ մզկիթից դուրս եկող հավատացյալներ են եղել:
Նշվում է, որ միջադեպի հեղինակը ենթադրաբար Յուխարա Օրենսեկի գյուղի բնակիչ 30-ամյա Յալչին Գոբելն է։
Կասկածյալը դեպքի վայրից փախուստի է դիմել, նրա որոնումները շարունակվում են։