13 տարվա մեջ առաջին անգամ Իսրայելի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

13 տարվա մեջ առաջին անգամ Իսրայելի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն զանգահարել է՝ տեղեկանալու Լապիդի առողջական վիճակի մասին, որը վարակվել էր կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է СИНЬХУА Новости-ն:

Լապիդի գրասենյակը հեռախոսազրույցի բովանդակության մանրամասներ չի հայտնել: Ըստ եբրայերեն Ynet լրատվական կայքի, երկու նախարարները խոսել են նաև իրենց երկրների միջև կապերի մասին։

 

Ամենաթարմ