Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո Իտալիայի և Թուրքիա միջև համագործակցության 9 պայմանագիր է ստորագրել։ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին աշխատանքային այցով գտնվում է Թուրիքայուն։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ, ստորագրել են պայմանագիր գիտական և տեխնոլոգիական համագործակցության 2023-2025թթ. ծրագրի նորացման մասին, փոխըմբռնման հուշագիր է կնքվել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում համագործակցելու վերաբերյալ և համաձայնագիր են ստորագրել ռազմապաշտպանական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձությունն ապահովելու մասին։