Թուրքիայում հինգշաբթի օրը` նոյեմբերի 25-ին, կանանց նկատմամբ բռնության դեմ երթի ժամանակ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Երթի մասնակիցները պահանջել են որպեսզի Թուրքիան վերադառնա կանանց բռնությունից պաշտպանող Ստամբուլյան միջազգային կոնվենցիա:
Անվտանգության ուժերը փողոցներում բարիկադներ են տեղադրել՝ կանխելու երթի ընթացքը, երբ մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել ցանկապատը։
Առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է: Այդպիսի ակցիաներ են անցկացվել Անկարայում և երկրի այլ քաղաքներում։