fbpx
Աշխարհ

Թուրքիան բաց է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման համար․ Էրդողան

Թուրքիան բաց է հարևան Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունների համար՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

«Մենք բաց ենք Սիրիայի հետ կարգավորման նախաձեռնությունների համար։ Դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու պատճառներ չկան։ Մենք կարող ենք միասին աշխատել, ինչպես նախկինում: Մենք Սիրիայի ներքին գործերին միջամտելու մտադրություն չունենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը բաց է Անկարայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, որոնք հիմնված են Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու վրա:

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները խզվել էին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ