fbpx
Աշխարհ

Թուրքիան չի հեռացվի ՆԱՏՕ-ից․ Ստոլտենբերգ

Սիրիայում ձեռնարկված գործողությունների պատճառով Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմից չի հեռացվի: Այս մասին գերմանական Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։

«Ի տարբերություն ԵՄ-ի՝ մենք անդամների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մեխանիզմներ չունենք: Հյուսիսատլանտյան դաշինքն այն հարթակն է, որտեղ մտքերի ազնիվ և բաց փոխանակություն կարող է կազմակերպվել անդամ պետությունների միջև»,-նշել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայի հյուսիսում։

Երեկ ռուս-թուրքական առաջին պարեկային խմբերը սկսել են ծառայություն իրականացնել Սիրիայի հյուսիսում: Թուրք և ռուս զինվորականների խմբերի առաջին հանդիպումը կայացել է նոյեմբերի մեկին Ալ-Դարբասիա սահմանային անցակետում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ