fbpx
Աշխարհ

Թուրքիան չի վախենում ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի հետ առևտրի պատճառով․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվի Իրանից նավթ ու գազ գնելուց՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին։ Նախագահը հավելել է, որ երկու երկրների միջև առևտուրը կշարունակվի: Այս մասին հայտնում է NTV թուրքական հեռուստաալիքը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ ԱՆկարան չի ցանկանում դադարեցնել համագործակցությունը Թեհրանի հետ՝ հավելելով, որ Թուրքիան չի վախենում ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներից Իրանի հետ իր առևտրի պատճառով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել իրանական նավթի ներմուծման դեմ։ Մի շարք երկրներ ազատվել են պատժամիջոցներից, դրանց թվում՝ Թուրքիան, բայց այս տարի պետդեպարտամենտը հայտարարել է, որ բացառություններ և ազատումներ պատժամիջոցներից այլևս չեն լինելու։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ