Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ՌԴ-ի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության ճանաչումը

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության և ինքնիշխանության ճանաչումը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում է որակվել։ Ռուսաստանի խնդրո առարկա որոշումը անընդունելի են համարում և մերժում ենք այն։ Այս առիթով մենք ընդգծում ենք մեր հավատարմությունը Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և բոլոր կողմերին ողջախոհության և միջազգային իրավունքը հարգելու կոչ ենք անում»։

Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել նաև հեռանալ Ուկրաինայի արևելյան շրջաններից և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Կիևում Թուրքիայի դեսպանության հետ։

Հրապարակող՝

Ամենաթարմ