Թուրքիան ԱՄՆ-ին դիմել է ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերի գնման առաջարկով:
Թուրքիայի պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ն դեռևս որոշում չի կայացրել Patriot-ի մարտկոցների վաճառքի վերաբերյալ:
Գործակալության թղթակիցը հարցազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյայի հետ:
«Գիտենք, որ «Patriot» համակարգերի գնման վերաբերյալ առաջարկ ենք ստացել, սակայն ինչպես նկատում եք, առայժմ որևէ որոշում չի կայացվել»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Լրագրողի «Անկարան ե՞րբ է առաջարկ ներկայացրել Վաշինգտոնին» հարցին ի պատասխան՝ ամերիկացի պաշտոնյան հստակ տեղեկություններ չի հայտնել, փոխարենը նշել է՝ «վերջերս»: