Թուրքական պետական տեղեկատվական Anadolu գործակալության գրասենյակը Գազայի հատվածում ենթարկվել է իսրայելական զինվորականների գրոհին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Գազայում Anadolu-ի գրասենյակի վրա հարձակումը Իսրայելի անզուսպ ագրեսիայի նոր օրինակ է։ Նրա բռնությունը անմեղ մարդկանց հանդեպ մարդկության դեմ հանցագործություն է։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին, նույնպես մեղավոր են։ Կշարունակենք պաշտպանել պաղեստինյան ժողովրդի գործը, նույնիսկ եթե մնանք միայնակ»,- թվիթերյան իր էջում գրել է Չավուշօղլուն։
Իսրայելցիներն ասում են, որ մեկ օրվա ընթացքում իրենք 120 թիրախ են գրոհել անկլավում, որտեղից 200 հրթիռ և արկ է արձակվել։
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր հարվածները հասցվում են բացառապես զինվորական թիրախներին։ Իսրայելցի բժիշկները հայտնել են հրթիռային գրոհներում երկու վիրավորների մասին, ներառյալ՝ մի կնոջ, որին հոսպիտալացրել են ծանր վիճակում։