fbpx
Աշխարհ

Թուրքիան կհեռանա Սիրիայից, երբ հակամարտությունը քաղաքական լուծում ստանա. Չավուշօղլու

Թուրքական զորքերը կհեռանան Սիրիայի տարածքից այն դեպքում, եթե գտնվի այդ երկրում շարունակվող հակամարտության քաղաքական լուծումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նորվեգիա այցի ժամանակ:

«Եթե գտնվի սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծումը, մեր բանակը կհեռանա այնտեղից: Բայց հիմա Ասադի ռեժիմը չի հավատում քաղաքական կարգավորմանը»,-ասել է թուրք նախարարը:

Նա, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծել է, որ հարձակումների շարունակման դեպքում Իդլիբից փախստականների նոր ալիք է սկսվելու դեպի Եվրոպա:

Նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային երաշխավորել է Սիրիայում գտնվող թուրքական զինված ուժերի դիտակետերի ուղղությամբ չհարձակվելու հարցում:

Սիրիական ուժերը օգոստոսի 19-ին ռմբակոծել են Իդլիբի շրջանի Հան Շեյհուն քաղաք տանող ճանապարհը, ինչի հետևանքով անհնար է դարձել Հան Շեյհունի թուրքական դիտակետեր լրացուցիչ ուժեր ուղարկել:

Վերջին օրերին Իդլիբի ուղղությամբ շարունակվել են հարձակումները, որոնց հետևանքով սպանվել է 15 և վիրավորվել՝ 30 մարդ:

Ըստ թուրքական մամուլի՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ