Թուրքիան կշարունակի օգտվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից

Հրապարակող՝

c 400

Ամենադիտվածներ

Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից՝ չնայած ԱՄՆ-ի պահանջներին։ Սակայն Թուրքիան ներկայումս պատրաստ է ԱՄՆ հետ քննարկել համատեղ վերահսկողության մեխանիզմի ստեղծումը։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Bloomberg-ը։

Նշենք, որ 2017 թվականին Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել էին 2.5 միլիարդ դոլարի պայմանագիր С-400 համակարգերի համար, որոնք մատակարարվել են 2019 թվականին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ С-400 համակարգերը մնում են թուրքական բանակի սպառազինության մեջ։

Ամենաթարմ