Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը (ՌՀԳԽ) միջազգային երեք լրատվամիջոցից՝ Deutsche Welle-ից, «Ամերիկայի ձայնից» և Euronews-ից, պահանջել է 72 ժամվա ընթացքում հեռարձակման արտոնագիր ստանալու հայտ ներկայացնել։ Կառույցը նշել է, որ չներկայացնելու դեպքում հեռարձակումը կարգելվի: Այս մասին հայտնել է DW-ն:
ՌՀԳԽ անդամ, լրագրող Իլհան Տասչինը նշել է, որ այդ որոշումն ուղղված է քննադատությունները լռեցնելուն:
Լրագրողի խոսքով՝ դա ուղղակի միջամտություն է մամուլի գործերին և հարված մամուլի ազատությանը:

