Թուրքիան պատժամիջոցներ կստանա ԵՄ-ից

Հրապարակող՝

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մտնում է փակուղի

Ամենադիտվածներ

ԵՄ-ն մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում հորատման աշխատանքներ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Եվրամիության պաշտոնյաները հիշեցրել են, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցությունները դադարեցված են և հավելել, որ Թուրքիան լուրջ խնդիրներ կունենա Կիպրոսի ափերի մոտ հորատման աշխատանքներ իրականացնելու համար: Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հայտնել է, որ բավարարված է ԵՄ նման արձագանքով:

Թուրքիայի և Կիպրոսի միջև լուրջ տարաձայնություններ կան Միջերկրական ծովի արևելյան հատվածի գազային պաշարների հարցում: Կիպրոսը այս հատվածը համարում է իր տնտեսական գոտին, մինչդեռ Թուրքիան այնտեղ հորատման աշխատանքներ է իրականացնում` հիմնվելով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության կողմից տրված հավաստագրերի վրա:

 

Ամենաթարմ