Թուրքիանն իր սահմաններին շարունակում է պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ այդ աշխատանքները կատարվում են մեծամասամբ Սիրիայից ու Իրանից փախստականների հոսքը կանխելու ու սահմանների վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:
Սահմանային անվտանգությանը ապահովվելու նպատակով Թուրքիայի սահմանապահ ծառայությանը հատկացվել է նաև 139 հետախուզական ու դիտարկման զրահամեքենաներ: Դրանցից 82 կօգտագործվի արևելյան, իսկ 57-ը արևմտյան սահմաններին ծառայություն կազմակերպելու համար:
Բացի դրանից ոստիկանության գլխավոր վարչության կողմից Իրանի հետ սահմանային Վանի նահանգում լրացուցիչ 750 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում է կազմավորել, որը պետք է աշխատի Իրանից աֆղան փախստականների մուտքը Թուրքիա կանխելու ուղղությամբ:

