Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է 10 երկրների դեսպաններին, որոնք կոչ էին արել ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Քավալային: Այս մասին հայտնել է hurriyetdailynews-ը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցիչները հետ են կանչվել իրենց Twitter-ներում հրապարակված կոչերից հետո։