fbpx
Աշխարհ

Թուրքիայի մի շարք շրջաններում ահաբեկչութան վտանգ կա․ «Իսլամական պետությունը» սպառնում է

Թուրքական լրատվամիջոցներից yenihaberden.com-ն անդրադարձ է կատարել սեպտեմբերի 16-ին հրապարակված ձայնագրությանը, որը, ըստ պնդումների, պատկանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին: Ձայնագրության մեջ վերջինս սպառնում է ահաբեկչություններ իրականացնել մայրաքաղաք Անկարայի, ինչպես նաև Մարդինի և Ուրֆայի շրջաններում:

30 րոպեանոց ձայնագրության մեջ ալ-Բաղդադին կոչ է արել շարունակել ամենօրյա գործողությունները՝ ինչպես կենտրոնից համակարգված, այնպես էլ անձնական նախաձեռնությամբ: Նա նշել է, որ ամեն գնով ազատ են արձակելու բանտարկված իրենց եղբայրներին և քույրերին:

Ստամբուլում «Իսլամական պետության» հնարավոր ահաբեկչական բջիջները հայտնաբերելու նպատակով բնակարանային խուզարկություններ են տեղի ունեցել և առգրավվել են տարբեր փաստաթղթեր և թղթադրամ հաշվելու սարքեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ