Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բնակվող ավելի քան 130 000 մարդ ստիպված են լքել իրենց տները՝ թուրքական զորքերի հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է Միացյալ ազգերի կազմակերպությունը:
Սիրիացիները հեռանում են Թել-Աբյադ և Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքների մերձակա գյուղական շրջաններից: Այս երկու քաղաքի դեմ գրոհներ է իրականացնում թուրքական բանակը և արդեն հայտարարել է դրանք վերահսկողության տակ առնելու մասին:
Նշվում է, որ տարածաշրջանում մաքուր խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես՝ մի քանի ճամբարներում, որտեղ ավելի քան 82 000 փախստական է ապրում:
Տարածաշրջանում փակվել են նաև պետական և մասնավոր հիվանդանոցները:

