Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը Իգդիրում այցելել է Հայաստանի, Իրանի ու Նախիջևանի հետ սահմանը պահող 5-րդ զորամիավորում։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ, Հուլուսի Աքարին դիմավորած թուրք հրամանատարները ներկայացրել են սահմանների վիճակը։
Իր հերթին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարևորել է սահմանների պաշտպանությունը և շեշտել, որ ամեն ինչ արվելու է այն բարձր մակարդակով ապահովելու համար։
