fbpx
Աշխարհ

Թուրքիայում 119 զինվորական դատապարտվել է ցմահ բանտարկության ռազմական հեղաշրջման փորձի գործով

Անկարայի դատարանը հինգշաբթի 119 թուրք զինծառայողի դատապարտել է ցմահ բանտարկության 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը։

Դատապարտյալների մեջ կան զինվորական օդաչուներ, որոնք չհաջողված խռովության գիշերը ռումբեր են նետել և կրակ բացել հետախուզական ծառայության, խորհրդարանի և մայրաքաղաքի անվտանգության վարչության շենքերի ուղղությամբ։ Այդ անձինք ստացել են 6-29 ցմահ բանտարկություն։ Նախկին գնդապետ Ուղուր Քափթանը, որը ուղղաթիռով դավադիրների կողմից առևանգված՝ այն ժամանակվա ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին հասցրել էր նախագահական պալատի տարածք, նույնպես 29 ցմահ բանտարկություն կամ մոտ 3,9 հազար տարի բանտարկություն է ստացել կատարած հանցանքների համար։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈւ զինվորների և սպաների խումբը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել և զավթել նախագահ Էրդողանին։ Հիմնական դիմակայությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, վիրավորվել է ավելի քան երկու հազար մարդ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ