Թուրքիայի Էլազիգ նահանգում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:36-ին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սիվրիջե շրջանում՝ 17,9 կմ խորության աղբյուրով։
Նշվում է, որ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։