Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը հայտնում է, որ Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։
Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և հայտնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման մանրամասները։ Նշվում է, որ ապրիլի 24-ին զոհերի հիշատակի ոգեկոչումը կլինի առցանց և ուղիղ եթերով կհրապարակվի կազմակերպության Facebook-ի էջում։
Ծրագրով նախատեսված է հետևյալը․ 2020թ․ ապրիլի 24-ին տեղական ժամանակով ժամը 19։00-ին՝ ոգեկոչում
19։15՝ Մամուլի ասուլիս․ Դենիզ Թյուրքալի 19։30՝ Պանելային քննարկում․ Բերրին Սյոնմեզ, Օհաննես Քըլըչդաղը, Ռոբեր Քոփթաշ, Թաներ Աքչամ, Շենոլ Քարաքաշ
Facebook-ի հղում․ https://www.facebook.com/events/554280388546271/
https://www.facebook.com/DurDe.Platformu/posts/10158305270640775?__xts__[0]=68.ARCAUAhbCFqliXqb0f5gI9VCr8O7CWJxDBMEEDFaybUolKOyFc_cTYaosAmVQbnXxiwDd27ACKxoRAZCwtdxOVm1byAAApDbKpXWOmQEqpBTUrUyR5gAXxwSLSePYKXOcp-_TpwZVS7SIozURzP-3uSIw-C-qlHSmF9f21PE4tzkiqmxPjfzT9lB9-8gGryvf7_yNaLWZROoYgiD6QvZVy-HsLERZSVq6UWWtXI2vh50ZIZtmM2dNlmil2im9aBl2iO8ucIHqi8Waj-AyCNrvIbNPR7Umpmia0rTLL7pkFKKxqnyVRdUneZ31KPWuv79LIrSVD5iKml2NEiLm2f0Ot0egAC52nD31XW_QbhSWETD&__tn__=-R
