Թուրքիայում պետական ահաբեկչություն է իրականացվում․ Փայլան

Հրապարակող՝

Փայլանի կուսացությունը չի կողմնորոշվել` ում է աջակցելու Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում

Ամենադիտվածներ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր էջում գրել է Դիարբեքիրում ցույցի ժամանակ մասնակից քուրդ պատգամավորներին բռնության ենթարկելու մասին։

Կարո Փայլանը գրել է. «Վանի, Մարդինի ու Դիարբեքիրի քուրդ քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների ու պատգամավորների դեմ։

Պետությունը հեռացնում է պաշտոնից ժողովրդի ընտրած քաղաքապետին, հետո ծեծում ժողովրդի ընտրած պատգամավորներին։ Սա պետական ահաբեկչություն է», – գրել է Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ Վան, Դիարբեքիր եւ Մարդին քաղաքներում բողոքի ակցիաներ են ընդդեմ պետության երոշման, ըստ որի պաշտոններից հեռացվել են քուրդ քաղաքապետերը։

Ամենաթարմ