Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը պահանջում է չեղարկել նախորդ տարի կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև այս տարվա մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Այս հարցով կուսակցությունը դիմել է ընտրական բարձրագույն մարմնին:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, իշխող կուսակցության դիմումով, ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակել: Քաղաքապետի ընտրությունների արդյունքում հաղթել էր ընդդիմադիր ուժը: