fbpx
Քաղաքականություն

Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով․ ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային Ժողովում անդրադարձավ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի երեկ արված հայտարարությանը, որով նա կոչ էր արել իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Տուսկը պետք է ավելի զուսպ լինի և չխառնվի Հայաստանի ժողովրդի գործերին։

«Պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որոնք իրականությունից կտրված աչքեր են, արդարադատությանը սպասող աչքեր են, որոնք ՀՀ իրականության հետ ոչ մի կապ չունեն և չեն կարող ունենալ», – ասաց Սիմոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ