Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ թույլ չեն տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին նա հայտարարել է ահաբեկչական հարձակումներից զոհված զինվորների և զոհերի օրվա հանդիսավոր արարողությանը իր ելույթի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորությունները» միջուկային ծրագրի մասին համաձայնագրի շրջանակում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաև ասել էր, որ բանակցությունների համար 60 օր է տալիս եվրոպական երկրներին:

