Ֆրանսիայի ԱԺ-ի 7 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական սադրանքը Հայաստանի նկատմամբ՝ կապված Սյունիքի մարզի սահմանը հատելու հետ։
Նրանք կոչ են արել Եվրոպային թույլ չտալ, որ Ադրբեջանը ապակայունացնի տարածաշրջանը։
Պատգամավորները նշել են, որ Ադրբեջանը արհամարում է միջազգային իրավունքը ու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության համար։