Տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել». Իվետա Տոնոյան

Հրապարակող՝

Տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել». Իվետա Տոնոյան

Ամենադիտվածներ

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմաբակցության անդամ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի հետ կապված թեմային, ասաց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, լրագրող Հայկ Գևոորգյանն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով

«Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով՝ մասնավորապես խորհրդարանական ամբիոնից հայտարարելով, թե մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել: Ընդամենը նույն պայմանագրով, որը ձեռքիս տակ է, և ցանկության դեպքում ինքներդ էլ կարող եք տեսնել, հստակեցնում էր 2-րդ կետը, որով 200 հազար էր ֆիքսված մասնավորեցման գործընթացի համար, սակայն չի նշում դրան հաջորդող 3-րդ կետը, որտեղ մնացած բոլոր ֆինանսական հարցերն են, մասնավորապես 6 միլիոն 866 հազար դոլար պարտքերի մարում և այլն:

Ընդհանուր առմամբ 10 միլիոնից էլ ավելի գումար է նստել մասնավորեցման ամբողջ գործընթացում՝ հաշվի առնելով պարտքերի մարումը և մնացած ծախսերը: Էլ չենք անդրադառնում 6.2 միլիարդ դրամ ներդրումային ծրագրերին»,- ասաց նա:

Իվետա Տոնոյանը նշեց նաև, որ տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել»:

Ամենաթարմ