fbpx
Աշխարհ

Twitter-ի աշխատակիցները մեկուսացումից հետո էլ կարող են տնից աշխատել

Ամերիկյան Twitter ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա կարանտինային ռեժիմից հետո էլ տնից աշխատել: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսին իր էլեկտրոնային նամակում:

Twitter-ի մամուլի քարտուղարը The Guardian-ի հետ զրույցում հաստատել է այս որոշումը  և հայտարարել, որ ընկերությունն «առաջիններից մեկն էր, որ Covid-19-ի պատճառով անցավ տնից աշխատանքի մոդելին»:

«Մենք կանգնած էինք արագ արձագանքման անհրաժեշտության և մարդկանց տնից աշխատելու հնարավորություն տալու խնդրի առաջ։ Վերջին մի քանի ամիսներին պարզ դարձավ, որ մենք դա կարողացանք անել։ Այնպես որ, եթե մեր աշխատակիցներն ընդմիշտ տնից աշխատելու ցանկություն հայտնեն, մենք դա կիրագործենք»-, ասաց մամուլի քարտուղարը։

Twitter-ն իր աշխատակիցների գրեթե բոլոր գործնական ուղևորությունները և բոլոր միջոցառումները դադարեցրել է մինչև 2021թ.: Ընկերությունը նաև հավելավճարներ է տրամադրել աշխատակիցներին՝ աշխատանքային միջավայր ստեղծելու համար գրասենյակային իրեր, այդ թվում՝ սեղաններ և աթոռներ գնելու նպատակով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ