fbpx
Ժամանց

Տղամարդը XVII դարի թուր է գտել խորտակված նավի մոտ

Անգլիայի Քորնուոլ կոմսությունում տղամարդը գտել է ծովահենային թրի կտորներ, որոնք պատրաստվել են 335 տարի առաջ։ Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը։

Ռոբերտ Ֆելչեն գանձ էր որոնում Դոլար Քոուվ ծովախորշում, որտեղ XVII դարում խորտակվել էր «Շիդամ» նավը։ Բրիտանացին մի քանի կտոր սայր է հայտնաբերել, դրանք նետված էին ոչ մեծ ջրափոսում և ծածկված էին ավազով։ Նա ենթադրում է, որ դրանք աբորդաժային թրի կտորներ են։

«Ինչպես և պետք էր սպասել, տարիներն ու օվկիանոսն արել էին իրենց գործը։ Սայրի մեծ մասը կամ ժանգոտել էր, կամ չկար»,- ասել է Ֆելչեն։

Բայց նա ասել է, որ չնայած թուրը բավականաչափ վնասված էր, դրա նախնական չափերն ու ձևը որոշել դեռևս հնարավոր է։

«Դրա երկարությունը կարող էր լինել 60 սանտիմետրից ավելի, զենքը, հավանաբար, պահվել է լավ վիճակում, տերը կարող էր լինել կամ նավաստի, կամ զինվոր, կամ անգամ հյուսիսաֆրիկացի ծովահեն»,- հավելել է բրիտանացին։

Սա Ֆելչեի առաջին գտածոն չէ Դոլար Քոուվ ծովախորշում։ Ավելի վաղ նա այստեղ հայտնաբերել էր երեք ձեռքի նռնակ։

«Շիդամը» հոլանդական առևտրանավ էր։ 1683 թվականին այն զավթել են Բարբարիի ծովահենները, իսկ հետո՝ անգլիացիները։ Նրանք օգտագործել են այն որպես Թագավորական ռազմածովային նավատորմի տրանսպորտային նավ։ «Շիդամը» խորտակվել է 1684 թվականի ապրիլին ուժեղ փոթորկի ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ