Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը երկրորդ տեղում է մարտիկների ազատ վարկանիշում՝ անկախ քաշային կարգից և սեռից:
Առաջին տեղը զբաղեցնում է ամերիկացի Ջոն Ջոնսը, որը տիտղոսակիր է կիսածանր քաշային կարգում: Երրորդ տեղը զբաղեցնում է նրա հայրենակից Հենրի Սեհուդոն, որը UFC-ի չեմպիոն է երկու քաշային կարգերում:
Թոփ-10-ում 14-րդ տեղից 8-րդ հորիզոնական է բարձրացել Իսրայել Ադեսանյան Նոր Զելանդիայից, որը վերջերս հաղթել է Ռոբերտ Ուիթաքերին: Հինգերորդ տեղը զբաղեցնում է պրոմոուշնի չեմպիոնուհի Ամանդա Նունյեսը: Ամբողջական վարկանիշներին կարելի է ծանոթանալ այստեղ։