Լոնդոնում այսօր կայացած Ուիմբլդոնի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ հանդիպումների արդյունքում երկու ֆավորիտ թենիսիստուհիները անցան կիսաեզրափակիչ:
Սիմոնա Հալեպը երկու սեթում առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Շուայ Ժանգի նկատմամբ 7-6(4), 6-1 հաշվով։ Առաջին սեթի սկզբում երեք անընդմեջ գեյմ պարտվելուց հետո, Սիմոնան շատ արագ կարողացավ վերադարձնել կորցրածը։ Կիսաեզրափակչում Հալեպի մրցակիցը Էլինա Սվիտոլինա – Կարոլինա Մուչովա զույգի հաղթողն է։
Սերենա Ուիլյամսը դժվարին պայքարում կարողացավ առավելության հասնել Ալիսոն Ռիսկեի նկատմամբ։ Երեք սեթում Սերենան հաղթեց 6-4, 4-6, 6-3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Ուլիլյամսը հաջորդ փուլում կմրցի Բարբորա Ստրիցովա – Յոհաննա Կոնտա զույգի հաղթողի հետ: